С увлекательным и красочным миром пушкинских сказок смогли в очередной раз соприкоснуться юные посетители Дома Москвы в Ереване в ходе творческого мастер-класса «Ожившая книга». В период школьных каникул такой подарок детям столичных школ подготовили Правительство Москвы, Департамент внешнеэкономических и международных связей города Москвы, Московский Дом соотечественника и Дом Москвы в Ереване.
Мероприятие открылось выставкой иллюстраций «Волшебный мир пушкинских сказок», предоставленной Государственным музеем А.С. Пушкина. А после школьников ждал увлекательный мастер-класс: ребята, уже знакомые с произведениями великого русского поэта, смастерили персонажей из «Сказки о рыбаке и рыбке» и поэмы «Руслан и Людмила», разместив их на стилизованных макетах книжных страниц.
«Здесь очень здорово. Мне понравилось делать Золотую рыбку, которая исполняет желания. И вообще я люблю сказки Пушкина», – поделился своими впечатлениями школьник Роберт Авакян.
По словам ведущей мастер-класса, архитектора и сооснователя школы «ART ОК.NО» Виктории Соцковой, дети, изобразив свое видение, например, Золотой рыбки или Ученого кота, стали тем самым соавторами «оживших книг». «Естественно, дети знают сказки Пушкина, поэтому мы предложили им необычное задание – не просто вспомнить сюжеты, а изобразить героев так, как они их себе представляют. Все с большим увлечением включились в процесс, а в завершение с радостью сфотографировались с поделками и забрали их с собой. Уверена, что этот день надолго останется в их памяти и пробудит еще больший интерес к творчеству Пушкина», — рассказала она.
Не остались равнодушными и взрослые. «Все очень интересно придумано – помимо того, что дети ознакомились с творчеством Пушкина, они смогли проявить свое воображение и фантазию, смастерив сказочных героев – такими, какими они их себе представляют. Кстати, я с удовольствием заметила, что за эти несколько часов дети были оторваны от своих телефонов, что не может не радовать родителей и воспитателей», – сказала в беседе с нами преподаватель русского языка школы №7 им. Маяковского Лариса Джавадян.
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի փոքրիկ հյուրերը հայտնվեցին Պուշկինի հեքիաթների աշխարհում
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում տեղի ունեցած «Կենդանացած գիրք» ստեղծագործական վարպետության դասի ընթացքում փոքրիկ հյուրերը կրկին առնչվեցին Պուշկինի ստեղծագործության հետ։ Դպրոցական արձակուրդների օրերին մայրաքաղաքի դպրոցների երեխաների համար նման նվեր պատրաստեցին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը։
Միջոցառումը բացվեց Ա. Պուշկինի անվան պետական թանգարանի կողմից տրամադրված «Պուշկինի հեքիաթների կախարդական աշխարհը» նկարազարդումների ցուցահանդեսով։ Դրանից հետո դպրոցականները մասնակցեցին հետաքրքրաշարժ վարպետության դասի. նրանք պատրաստեցին կերպարներ «Ոսկե ձկնիկը» հեքիաթից և «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմից՝ դրանք տեղադրելով գրքի էջերի ոճավորված մոդելների վրա։
«Այստեղ շատ հետաքրքիր է։ Ինձ դուր եկավ ցանկություններ կատարող Ոսկե ձկնիկ պատրաստելը։ Եվ ընդհանրապես, ես սիրում եմ Պուշկինի հեքիաթները», – իր տպավորություններով կիսվեց դպրոցական Ռոբերտ Ավագյանը։
Վարպետության դասի ղեկավար, ճարտարապետ և ART OK.NO դպրոցի համահիմնադիր Վիկտորիա Սոցկովայի խոսքով՝ երեխաները, պատկերելով Ոսկե ձկնիկի կամ Գիտուն կատվի իրենց տեսլականը, դրանով իսկ դարձան «կենդանի գրքերի» համահեղինակներ։ «Բնականաբար, երեխաները ծանոթ են Պուշկինի հեքիաթներին, ուստի մենք նրանց առաջարկեցինք անսովոր առաջադրանք՝ պատկերել դրանց կերպարներն այնպես, ինչպես նրանք պատկերացնում են։ Բոլորը մեծ ոգևորությամբ ներգրավվեցին գործընթացում և վերջում իրենց աշխատանքները տարան տուն։ Վստահ եմ, որ այս օրը երկար կմնա նրանց հիշողության մեջ և կարթնացնի Պուշկինի ստեղծագործության նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն», – ասաց նա։
Մեծահասակները նույնպես անտարբեր չմնացին։ «Ամեն ինչ շատ հետաքրքիր էր մտածված. բացի այն, որ երեխաները ծանոթացան Պուշկինի ստեղծագործություններին, նրանք կարողացան ի հայտ բերել իրենց երևակայությունը՝ ստեղծելով իրենց պատկերացրած հեքիաթային կերպարները։ Ի դեպ, ուրախությամբ նկատեցի, որ այս մի քանի ժամվա ընթացքում նրանք կտրվեցին հեռախոսներից, ինչը չէր կարող չուրախացնել ծնողներին և ուսուցիչներին», - մեզ հետ զրույցում ասաց Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Լարիսա Ջավադյանը։
Добавить комментарий